Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թափուր աթոռ

Թափուր աթոռ
09.09.2013 | 15:17

Գրողների միության նախագահի թափուր աթոռի շուրջ ասեկոսեները թեժանում են, ավելանում է նաև հավանական և ոչ հավանական թեկնածուների թիվը:

«Սոդոմ-Գոմորից» վախենալու պատճառ, ըստ ամենայնի, ունենք, միության ճակատագրով էլ կարելի է հետաքրքվել, թափուր մնացած աթոռով էլ: Բայց կարելի էր գոնե միառժամանակ կրքերը զսպել ` ի հարգանք նոր-նոր կյանքից հեռացած նախագահի:
Միության ճակատագրով հետաքրքրվողներին ասենք, որ ՀԳՄ նախագահի թեկնածուների և ընտրությունների կարգի մասին տեղեկություն կտրամադրենք առաջիկայում: Առայժմ շրջանառության մեջ են բամբասանքները: Այս համատեքստում մեր անվանի գրողներից մեկը, զայրացած անհարկի ու անժամանակ շահարկումներից, մի իրապատում հիշատակեց: Մշակույթի նախարարը մահանում է: Հավակնություններ ունեցող մեր պաշտոնյաներից մեկը ժամանակ չի կորցնում, երկրի ղեկավարներից մեկին ասում է, որ նրա տեղն իրեն տան: Ղեկավարը նայում է ձեռքի ժամացույցին ու ասում` երկու ժամ դեռ կա, կարող ես գնալ նրա տեղը պառկել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ